ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքի դատարանը տեղի բնակչին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ Ստրադիվարիուսի ջութակը գողանալու համար: Այս մասին հայտնել է տեղի WISN հեռուստաալիքը:
42-ամյա Սալահ Սալահադինը խոստովանել է, որ գողացել է գործիքը: Մեղադրյալը խոստովանել է, որ այս տարվա հունվարին հայտնի ջութակահար Ֆրենկ Օլմոնդի դեմ օգտագործել է էլեկտրաշոկ՝ նրանից ջութակը խլելու համար:
Տղամարդը փորձել է վերավաճառել գործիքը, որը շուկայում արժե մոտ 5 մլն դոլար, սակայն ընկել է ոստիկանների ձեռքը: Նրա համախոհն ավելի վաղ դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման:
Համարվում է, որ Սալահադինի կողմից գողացված՝ Ստրադիվարիուսի ջութակը միակն էր, որը կորել էր գողության հետևանքով: Ջութակը հայտնաբերվել էր 9 օր անց:









































