Tuesday, 23 06 2026
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ

Թբիլիսիում ընդունել են ռուսական շուկայի նկատմամբ այլընտրանք չունենալը

Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին ընդունել է, որ վրացական արտադրանքի արտահանման համար այլընտրանք չկա, ռուսական շուկայից բացի:

«Մեր շուրջը մի քանի խոշոր շուկաներ են` Թուրքիա, Ռուսաստան և Եվրոպա: Իհարկե, մեր խնդիրն այն է, որպեսզի Վրաստանը դառնա եվրոպական երկիր, և մենք աշխատում ենք ԵՄ-ի հետ համապարփակ առևտրի պայմանագրի շուրջ, սակայն պետք է հասկանանք, որ եվրոպական շուկա հենց այնպես մուտք գործել չի կարելի»,- հայտարարել է նախարարը:

Նախարարի խոսքերով՝ Եվրոպայում որակի նկատմամբ շատ խիստ վերահսկողություն է, գործում է կատարյալ աշխատանքային և հակամենաշնորհային օրենսդրություն: Բացի այդ, եվրոպացիները վրացական արտադրանքին ծանոթ չեն, այդ պատճառով վրացական արտադրանքի` եվրոպական շուկա մուտքը աստիճանաբար տեղի կունենա:

Ինչ վերաբերում է ռուսական շուկային, ապա նախարարը կարծում է, որ այդ գործը կարելի է կարգավորել ավելի արագ և առավել քիչ ծախսերով:

«Ռուսաստանի բնակիչները գիտեն, թե ինչ է վրացական արտադրանքը: Ուղղակի նրանց պետք է հիշեցնել այդ մասին: Ռուսական շուկայից բացի, Վրաստանը դեռևս այլընտրանք չունի, չնայած, կրկնում եմ, խնդիրն այն է, որ մեր արտադրանքը դառնա մրցակցային, պետք է սկզբում նվաճել ներքին շուկան, այնուհետև դուրս գալ ռուսական շուկա և դրանից հետո արտադրանքը դուրս բերել ամերիկյան և եվրոպական շուկաներ»,- հայտարարել է Խադուրին:

Գինու և հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող վրացական 20 ընկերություններ պատրաստվում են դուրս գալ ռուսական շուկա: Անցյալ տարվա վերջին վրաց-ռուսական տնտեսական համագործակցության կենտրոնի ղեկավար Գեորգի Սետուրիձեն հայտարարել էր, որ մնում է հստակեցնել արտահանման ժամանակացույցը, որը հայտնի պետք է դառնար պաշտոնական կառույցների անմիջական հանդիպումից հետո:

Վրացական արտադրանքը ռուսական շուկա կրկին արտահանելու համար ռուսական կողմի հետ բանակցություններում որպես միջնորդ հանդես կգա Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Վրաստանի գյուղատնտեսության նախարարի խոսքերով՝ այդ բանակցությունները կսկսվեն տոնական օրերից հետո: Բոլոր վրացական գինու արտադրությամբ զբաղվող ընկերություններն այս առումով միևնույն մոտեցումն ունեն. առանց սահմանափակումների իրենց արտադրանքը ռուսական շուկա արտահանել:

Վրաստանի սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ տոնական օրերից հետո պատրաստ է հանդիպել վրացական ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ:

ՌԴ նախագահ Պուտինը դեկտեմբերի 20-ին կայացած մամլո ասուլիսում ասել էր, որ Ռուսաստանը Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, և Առևտրի համաշխարհային կազմակերպության առաջ ստանձնած պարտավորությունները կատարելով` թույլ կտա վրացական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան:

Ռուսաստան վրացական գինու, հանքային ջրերի և գյուղատնտեսական այլ ապրանքների ներմուծումն արգելվել էր 2006 թ.` ռուս-վրացական պատերազմի հետևանքով: Պաշտոնապես հայտարարվել էր, որ պատճառը վրացական արտադրանքի որակն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում