Ամերիկացի վետերանները, ինչպես նաև Իրաքում զոհված զինվորների 80 ընտանիքներ դատի են տվել 5 եվրոպական բանկերի՝ պահանջելով կորուստների փոխհատուցում: Բանկերը մեղադրվում են իրանցի իսլամիստներին սպասարկելու մեջ, որոնք էլ օգնություն են ցուցաբերում Իրաքում գրոհայիններին: Այս մասին գրում է Reuters-ը:
Ավելի քան 200 մարդ ԱՄՆ շրջանային դատարան է ներկայացրել հայց՝ ընդդեմ Barclays, Credit Suisse, HSBC, Standard Chartered և Royal Bank of Scotland բանկերի: Հայցվորների խոսքով՝ վերոնշյալ բանկերը իրագործել են սխեմաներ, որոնց շնորհիվ բանկային գործողություններն իրականացվել են ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմամբ: Արդյունքում գրոհայիններն ստացել են ավելի քան 100 մլն դոլար, որոնք ծախսվել են ամերիկացի զինվորականների դեմ հարձակումներ կազմակերպելու վրա:
«Իրանը շիա խմբավորումների շարքում ֆինանսավորել է, մարզել և զինել մի շարք «հատուկ խմբերի», որոնք հարձակվել են ամերիկյան զինծառայողների վրա»,- ասվում է հաղորդագրությունում:









































