250 կգ մարիխուանայով նավի կալանման օպերացիայի ժամանակ Դանիայի ոստիկանությունը գնդակահարել է մեկին և վիրավորել երկրորդին, ովքեր կասկածվում էին թմրանյութի տեղափոխման մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Ոստիկանությունը փորձել է հայտնաբերել նավը Օլբեք նավահանգստում` կասկածելով, որ նրա վրա մեծ խմբաքանակով մարիխուանա կա:
Արդյունքում, իրավապահ մարմինների ներկայացուցիչների և երեք մարդկանց միջև հրաձգություն է սկսվել: Երկու կասկածյալները, որոնցից մեկը վիրավոր էր, ձերբակալվել են:
Կասկածյալների քաղաքացիությունը ոստիկանությունը չի հայտնում:
Գործակալությունը, հղում կատարելով նորվեգական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ կասկածյալները Նորվեգիայի քաղաքացիներ են: Ոստիկանության ներկայացուցիչը հաղորդել է, որ Դանիայում ծայրահեղ հազվադեպ է նման օպերացիա կատարվում:









































