Ավստրալիական Քեմփբելթաունում ոստիկանությունը սխալ տեղում փողոցն անցնելու համար կոալայի է «ձերբակալել», հաղորդում է News.com.au-ը:
Կենդանին «հրաժարվել» է ենթարկվել ոստիկանության պահանջներին, որից հետո կոալային «ձերբակալել» և ոստիկանության մեքենայում են տեղավորել: Կենդանիների հետ դաժան վարվելու դեմ պայքարի միության ներկայացուցիչները (RSPCA) խորհուրդ են տվել կենդանուն ճանապարհից հեռու տանել և բաց թողնել:
«Վերջին անգամ կոալային տեսել են ոստիկանական մեքենայից փախչելիս»,- նշել է ոստիկանությունը:
Նշենք, որ այս տարածքում կոալաները հաճախ են անցնում քաղաքային գոտին, քանի որ նրանք զրկվում են բնակվելու համար իրենց սովորական պայմաններից:









































