Լիբիայի համընդհանուր ազգային կոնգրեսի նախագահ Մուհամմեդ Ալ-Մաքրիֆը այսօր հայտարարել է, որ իր դեմ մահափորձ է կատարվել, հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Հարձակումը կատարվել է անցած շաբաթ օրը Սեբհա քաղաքում, որը գտնվում է Լիբիայի հարավ-արևմուտքում:
Հյուրանոցում անհայտ անձինք հարձակվել են Ալ-Մաքրիֆի վրա: Փոխհրաձգության ժամանակ նրա թիկնազորի 3 աշխատակից վիրավորվել է, իսկ անձամբ կոնգրեսի ղեկավարը չի տուժել:






































