Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը ապագայում պատրաստվում է վերահսկել համացանցային միացումները, որոնք պաշտպանված են SSL և HTTPS արձանագրություններով, ինչպես նաև սոցիալական կայքերի մոնիթորինգներ անցկացնել: Այս մասին հաղորդում է Suddeutsche Zeitung պարբերականը:
Անցյալ շաբաթ բունդեստագի պրոֆիլային կոմիտեի նիստի ժամանակ ծառայությունն այդ կարիքների համար 28 մլն եվրո է խնդրել: Միջոցները նախատեսված են 2015-ի համար, դրանք կծախսվեն նաև սարքավորումներ գնելու վրա: Իսկ մինչև 2020 թվականը ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի 300 մլն եվրո:
Նախագիծը ստացել է «Ռազմավարական տեխնիկական նախաձեռնություն» անվանումը: Հետախուզությունը պատրաստվում է նաև վերահսկել սոցիալական կայքերում օգտատերերի ակտիվությունը:








































