Tuesday, 30 06 2026
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ
08:10
Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նաև ուսումնական սրահ կունենա

Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենները հյուրընկալվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում՝ ծանոթանալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թանգարանի գիտական և հատկապես կրթական ծրագրերին, նախաձեռնություններին, որոնց մի մասի անմիջական մասնակիցներն են լինելու Երևանի բոլոր դպրոցները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին նախ տեղեկացրել է, որ ներկայում թանգարանում վերանորոգման, արդիականացման աշխատանքներ են ընթանում, և ընդգծել, որ նորոգվող սրահներից մեկը 2015 թվականի մայիսից ծառայելու է որպես կրթական սրահ, ուր այցելելով դպրոցականները կրթական հատուկ մեթոդով կուսանեն ցեղասպանության թեման։

«Մենք պետք է ուժեղ սերունդ ունենանք. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը զուտ սգալու կամ փաստեր տեսնելու համար չէ։ Ամենակարևորն, ինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ու առհասարակ պետք է դպրոցականներին ուսանել՝ 2015-ը ամփոփիչ տարի չէ, այլ մեկնարկի, վերահաշվարկի սկիզբ է։ Թանգարանը բավականին գործուն է լինելու նաև գրահրատարակչական ասպարեզում։ Մեր գիտաշխատողները, աշխատակիցները պատրաստակամ են աջակից լինել ձեր նախաձեռնություններին»,- ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ապա ներկայացրել իր հեղինակած «Հայկական ազգային խորհրդանշաններ» պատկերազարդ ծավալուն աշխատությունը, որը տպագրվել է «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ։ Հայկ Դեմոյանն ընդգծել է, որ, ինչպես ի սկզբանե նախատեսված էր, գրքի հրատարակված քանակության կեսը նախատեսված է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցների, ինչպես նաև Սփյուռքի հայկական դպրոցների համար։

«Զարգացող, փոփոխվող, իրադարձությունների արագ անցումների ժամանակներում լուրջ մարտահրավերների ենք հանդիպում. դրանք մարտահրավերներ են հասարակության դեմ, պետականության դեմ: Պետականություն, միասնականություն, հավաքականություն խորհրդանշող այս խորհրդանիշները պետք է ուսուցանելուց բացի ոգևորեն մեր պատանիներին, աղջնակներին՝ քաղաքացիական գիտակցության ձևավորմամբ ու կայունացմամբ»,- նշել է գրքի հեղինակը և մեկական օրինակ տրամադրել Երևանի դպրոցներին։

Հանդիպմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և «Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով թանգարանի նախաձեռնությունը, նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է կրթական այս և նման նախաձեռնությունների աջակիցը լինել։

«Վստահ եմ, որ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչներն էլ զինվորի պատրաստակամությամբ են տրամադրված ծրագրին»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։

«Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահը ևս պատրաստակամություն է հայտնել աջակցելու այս նախաձեռնությանը։

Հանդիպման ավարտին ներկաներին է հանձնվել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան-կրծքանշան անմոռուկներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում