Եգիպտոսի «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» գլխավոր ջիհադիստական խմբավորումը հավատարմության երդում է տվել ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ծայրահեղականներին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Twitter-ում հրապարակված ձայնային հայտարարության մեջ եգիպտացի իսլամիստները խոստանում են հնազանդվել ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիին:
Եգիպտոսի ՆԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է, որ գրոհայինների ձուլումը չի անդրադառնա «Անսար Բեյթ ալ-Մաքդիսը» ոչնչացնելու Եգիպտոսի իշխանությունների վճռականության վրա:










































