Վրաստանում սկսվել է ստրոգրահավաք՝ հաջակցություն նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի: Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, դիմումի տեքստը մշակել է «Հայրենասերներ» խմբավորումը, իսկ Facebook սոցիալական ցանցում բացվել է հատուկ էջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Սահմանադրության համաձայն՝ Միխեիլ Սաակաշվիլին մինչև 2013 թ. հոկտեմբեր համարվում է սահմանադրորեն ընտրված նախագահ, և հակաօրինական ու հակասահմանադրական է կասկածի տակ դնել նրա օրինականությունը:
«Մենք կարծում ենք, որ այն մարդիկ, որոնք պահանջում են նախագահի հրաժարականը, անմիջական վնաս են հասցնում Վրաստանի պետականությանը և ոտնահարում են Սահմանադրությունը: Ելնելով դրանից՝ մենք սկսել են հավաքել այն մարդկանց ստորագրությունները, որոնց համար Սահամանդրությունը և օրենքը վեր են ամեն ինչից»,- ասվում է հայտարարությունում:
Ստորագրահավաքն ավարտվելու է հունվարի 20-ին:








































