Այնպես է ստացվել, որ բազմաթիվ ընտանիքներում փորձն ու օգտակար կենսական հմտությունները ոչ թե սերնդեսերունդ են փոխանցվում, այլ ծնողների, ապա՝ երեխաների սխալների հիման վրա:
Հայրերին թվում է՝ որդուն դեռ վաղ է սովորեցնել նման բաների, սակայն ստացվում է, որ հաճախ որդին ամեն ինչի մասին իմանում է «փողոցից», ու նրան ոչ մի բան պետք չէ սովորեցնել:
Եվ ահա, մի երիտասարդ հայր որոշել է կազմել իրերի ցուցակ, որն ինքը, իր հերթին, կցանկանար իմանալ իր հորից ու կսովորեցներ իր որդուն, գրում է fit4brain.com-ը:
1. Եթե դու ինքնավստահ չես, ապա վստահ ձևացիր: Ինքնավստահությունը կգա ժամանակի հետ:
2. Մարդու մասին հնարավոր է դատել այն իրերի չափով, որոնք նրան հուզում են:
3. Միշտ վերահսկիր շարժումներդ:
4. Միշտ կանգնիր, երբ սեղմում ես ինչ-որ մեկի ձեռքը:
5. Պարտք տուր այնքան գումար, որից ներքուստ պատրաստ ես հրաժարվել:
6. Ավելի շատ լսիր, քան խոսիր: Մարդկանց դուր է գալիս, երբ նրանց լսում են:
7. Հաջողությունը սիրում է նախապատրաստվածներին:
8. Գնիր միայն որակյալ գործիքներ:
9. Քայլելիս նայիր առջևդ, այլ ոչ թե ոտքերիդ տակ:
10. Փորձիր ծանոթանալ այն աղջիկների հետ, որոնց քո մակարդակից վեր են համարում: Դու կզարմանաս:
11. Ավելի լավ է՝ սեքսով մի՛ զբաղվիր մարդու հետ, որը դա չի ցանկանում այնքան, որքան դու:
12. Երբեք մի՛ խփիր մարդուն, քանի դեռ նա սպառնալիք չէ քեզ համար:
13. Աղջկան առաջին հանդիպմանը կինո մի՛ հրավիրիր:
14. Ոչինչ ավելի լավ չի նայվում, քան լավ կարված կոստյումը:
15. Սովորիր ճիշտ սափրվել:
16. Միշտ նայիր այն մարդու աչքերին, ում հետ խոսում ես:
17. Մարզվելը քեզ երջանիկ կդարձնի: Վազի՛ր, խաղա՛ մարզական խաղեր:
18. Տղամարդը նախ մաքրում է ատամները, ապա նոր միայն կապում փողկապը:
19. Կանայք ինքնավստահ տղամարդկանց համարում են սեքսուալ:
20. Գովի՛ր աղջկա կոշիկն ու ճաշակը:







































