Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանս քաղաքում՝ մարդու մասին գիտությունների միջերկրածովյան տանը, Միջնադարյան և ժամանակակից հնագիտության լաբորատորիան նոյեմբերի 12-ին «Միջնադարյան Հայաստանի և Վրաստանի արվեստն ու հնագիտությունը» թեմայով սեմինար կանցկացնի: Այս մասին գրում է Nouvelles d’Arménie ամսագիրը:
8 մասնագետ կներկայացնեն իրենց աշխատանքի արդյունքները և կարծիքներ ուսումնասիրությունների որոշ հեռանկարային ուղղությունների վերաբերյալ: Կընդգծվի վիմագրական աղբյուրների կարևորությունը հուշարձանների ուսումնասիրության համար, կլուսաբանվի պաշտամունքային ճարտարապետության ոլորտը Կիլիկիայում, կքննարկվի վերականգնման մեթոդաբանությունը:








































