Կանադայում սիրելիին այցի եկած նորզելանդացի տղամարդը ընկերուհու հետ 5 օրում սառցե տնակ է պատրաստել: Այս դեպքում նրանք որպես շինանյութ օգտագործել են ոչ թե աղյուսները, այլ կաթի տուփերը, որոնք նախապես լցրել են ջրով ու սառեցրել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Դենիել Գրեյը գտել է զրոյից ցածր ջերմաստիճանի պարագայում ձմռան ցերեկային երկար ժամերն անցկացնելու յուրօրինակ տարբերակ: Նա այնտեղ է մնացել 5 շաբաթ:
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ հոկտեմբերից Քեթլին Սթերին սկսեց կաթի տուփեր հավաքել: Աղջիկը բնակվում է Էդմոնթոն քաղաքում: Սառցե տնակ պատրաստելը եղել է նրա մայրիկի գաղափարը:
500 «աղյուսների» միացման համար պահանջվել է 150 ժամ:











































