Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 19-րդ տուրում «Սամպդորիա»-ից կրած պարտության համար ներողություն է խնդրել իր թիմակիցներից ու ակումբի երկրպագուներից.
«Իկարդիի հարվածն ինձ հանկարծակիի բերեց, և ես կորցրի հավասարակշռությունս: Սովորաբար ես նման սխալներ թույլ չեմ տալիս, սակայն այս անգամ շատ էի առաջ շարժվել:
Ներողություն եմ խնդրում իմ թիմակիցներից և ակումբի երկրպագուներից, քանի որ սխալս 3 միավորի արժեք ունեցավ»:








































