Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացասաբար է անդրադառնում իր անվան և պատկերի՝ կոմերցիոն նպատակներով օգտագործմանը: Այս մասին հայտնել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պուտինը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Forbes-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ անձանց վարկանշը: «Իզվեստիայի» փոխանցմամբ՝ երկրի ներսում նրա ժողովրդականության աճի ֆոնին, հատկապես Ղրիմի բռնակցման պատճառով, մեծ տարածում են գտել ռուս նախագահի պատկերով արտադրանքները: Ամռանը Anyavanya երիտասարդական բրենդը սկսել էր Պուտինի պատկերներով մարզաշապիկների հավաքածուի վաճառքը: Մի քանի ժամ անց խմբաքանակը լիովին սպառվել էր:
Պեսկովը նշել է, որ դա նախագահի պատկերի օգտագործման առաջին դեպքը չէ, և երևույթին Պուտինը բացասաբար է վերաբերվում:
«Նման դրսևորումների դեմ պայքարը մեր առաջնահերթությունների մեջ չէ, դա օրակարգային գլխավոր հարցը չէ»,- ասել է Պեսկովը «Իզվեստիայի» հետ զրույցում: