Ոչ ոք չի կարող ժխտել, որ գրասենյակային նստած աշխատանքը ամենավնասակարն է մարդու առողջության համար: Բուժաշխատողների պնդմամբ՝ բավական է օրվա ընթացքում 5-6 ժամ նստած անցկացնել, և մարդու առողջությունը վնասվում է անդառնալիորեն, և դա կերևա ժամանակի ընթացքում:
«Նստածների» խնդիրը լուծել է ամերիկացի դիզայներ Ռոբ Գոդշոուն: Նա ստեղծել է յուրօրինակ Hamster Wheel աշխատատեղը: Ի տարբերություն սովորական աշխատատեղի՝ այս մեկը տեղակայված է քայլելու անիվի մեջ, որը հիշեցնում է «սկյուռիկի համար նախատեսված» անիվը: Hamster Wheel-ը շատ պարզ է՝ գրասենյակային աշխատողը պետք է դանդաղ քայլի:








































