Մեկ ամիս հանգստից հետո Գյումրու «Շիրակի» ֆուտբոլիստները Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ սկսեցին մարզումները: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այսօր Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում, չնայած առատ ձյանը, շիրակցիները վերսկսեցին մարզումները: Թիմից բացակայում են սենեգալցի կիսապաշտպան Լի Լամին Յորոն, կոտդիվուարցի պաշտպան Կադիո Բորիսը եւ կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Վերջիններս թիմին կմիանան հունվարի 12-ին:
Նշենք, որ հունվարի 13-ից 26-ը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կմեկնարկի «Շիրակի» առաջին հավաքը:







































