Ամերիկացի գիտնականները պարզել են, թե երբ է հարկավոր սուրճ խմել: Պարզվել է, որ հենց առավոտյան 10:30-ին է նկատվում այն հորմոնների պակասը, որը պատասխանում է օրվա կարգուկանոնին հետևելուն, իսկ դրա ավելացման համար հարկավոր է մեկ գավաթ սուրճ խմել:
Սիրելի ըմպելիքի ճիշտ օգտագործման դեպքում կարելի է իրականացնել կորտիզոլ անվամբ հորմոնի նորմալ աշխատանք: Հենց այդ հորմոնն է պատասխանատու մարդու ներքին կարգուկանոնի համար:
Շատ հաճախ մարդը սուրճ է խմում արթնանալուց անմիջապես հետո: Բայց գիտնականները վստահեցնում են, որ առավոտյան 9:00-ին մարդկային օրգանիզմում ավելի շատ կորտիզոլ կա, և միայն 10:30-ին է ամենացածր մակարդակում լինում:










































