Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքվեց, թե ի՞նչ կարծիք ունի Շիրակի մարզում եռյակի միասնական շտաբներ հիմնելու գաղափարի մասին:
Ի պատասխան՝ Ցոլակյանն ասաց, որ տեղյակ չէ՝ երկու օր է բացակայել է Շիրակի մարզից: Հարցին, թե չունի՞ արդյոք եռյակից որևէ մտավախություն նույնիսկ իր պաշտոնի համար, մարզպետը պատասխանեց․ «Ոչ մի բանից մտավախություն չկա, ամեն ինչ շատ նորմալ է, չէ հա… պաշտոնի համար»:
Հարցին, թե չի հավատո՞ւմ, որ Ծառուկյանը կարող է իշխանափոխություն իրականացնել, Ֆելիքս Ցոլակյանն ասաց․ «Ես ասացի՝ ոչինչից չեմ վախենում»:









































