Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Դպրոցի տնօրենը 500-700 դոլարով կեղծ ատեստատներ է իրացրել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվել է Հակոբ Խրիմյանի, Աննա Թամազյանի և Ռաֆայել Կարապետյանի գործի դատավարությունը:

Առաջին երկուսը հանրակրթության ոլորտի պատասխանատուներ են եղել՝ ավագ դպրոցի տնօրեն ու հիմնական դպրոցի փոխտնօրեն, բայց տվյալ դեպքում հանդես են եկել որպես «վաճառականներ», իսկ երրորդը պարզապես գնորդ է եղել:

Ի՞նչ ուներ, որ վաճառեր հայոց ոչ հարուստ, այն էլ՝ վերջերս կազմավորված ավագ դպրոցի տնօրենը:

Պարզվում է՝ վաճառելու ցանկություն ունեցողը միշտ էլ բան կգտնի վաճառելու կամ, տվյալ գործին համապատասխան խոսելու դեպքում՝ մի կեղծ ատեստատ կգտնի միջնակարգ կրթություն չունեցողին հատկացնելու համար:

Կեղծ ատեստատները տնօրենի կողմից հատկացվել են, բնականաբար, ոչ որպես մարդասիրական օգնություն, այլ՝ կլորիկ «առևտրական կաշառքի» դիմաց:

Կաշառքի գումարը մի դեպքում կազմել է 500, մյուս դեպքում՝ 700 դոլար: Վերջինից 400 դոլարը, տնօրենի հավաստիացմամբ, տրամադրել էր «Վերնիսաժում» ատեստատ վաճառող «Վառիկին»:

Մինչ հանրությունը կքննարկեր մեր երկրում ավագ դպրոցների կայացման-չկայացման հարցը, ավագ դպրոցի այս տնօրենը, նախաքննական մարմնի եզրակացությամբ, անաղմուկ, առանց գովազդի ու հայտարարությունների, կեղծ ատեստատների վաճառքի փոքր «բիզնես» էր հիմնել և, ուսերին ունենալով մի ամբողջ դպրոց ղեկավարելու պատասխանատվությունը, գործել էր որպես «մանր բիզնեսմեն» կամ՝ կաշառակեր պաշտոնյա:

Կեղծ ատեստատի տրամադրման երկու դեպք է քննվել այս քրեական գործի շրջանակներում:

Ըստ մեղադրանքի՝ 54-ամյա Հակոբ Խրիմյանը, լինելով Երևանի թիվ 97 ավագ դպրոցի տնօրեն, միջնակարգ կրթության կեղծ ատեստատ տրամադրելու համար Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոցի փոխտնօրեն, 41-ամյա Աննա Թամազյանի միջոցով Ռուբեն Ավագյանից պահանջել և 2011 թվականի սեպտեմբերին ստացել է 500 դոլար առևտրային կաշառք:

Հանցավոր նպատակն իրագործելու համար Խրիմյանը Աննա Թամազյանին է տրամադրել իր աշխատասենյակի պահարանի արխիվային մասում պահվող խորհրդային նմուշի կնիքված, չլրացված ԱԲ 249511 համարի, Երևանի թիվ 198 դպրոցի միջնակարգ կրթության ատեստատը:

Աննա Թամազյանն անձամբ այդ ատեստատի մեջ կատարել է գրառումներ, որոնք հավաստել են, թե Ռուբեն Ավագյանն ավարտել է նշված դպրոցը:

Կեղծ ատեստատը Աննա Թամազյանն իր ծանոթի միջոցով Ավագյանին է փոխանցել 2011 թվականի հոկտեմբերին:

Ըստ մեղադրանքի՝ կա նաև հանցագործության երկրորդ դրվագը. Հակոբ Խրիմյանը 2011 թվականի օգոստոսի 23-ին 25-ամյա Ռաֆայել Կարապետյանից և վերջինիս հայր, հանգուցյալ Հրայր Կարապետյանից տեղեկացել է, որ Ռաֆայելը ցանկանում է գումարի դիմաց ձեռք բերել իր անվամբ միջնակարգ կրթության ատեստատ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն ներկայացնելու համար:

Խրիմյանը Կարապետյաններից կեղծ ատեստատի համար պահանջել է 700 դոլար:

Կաշառքը ստացել է իր աշխատավայրում, ապա 400 դոլարով «Վերնիսաժից», ոմն «Վառիկից» գնել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող միջնակարգ կրթության վերաբերյալ ԱԱ 264837 համարի, Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցի կլոր կնիքով կնիքված ատեստատը:

Այն լրացվել է Ռաֆայել Կարապետյանի անվամբ: Խրիմյանը 2011 թվականի նոյեմբերին կեղծ ատեստատը իր աշխատավայրում հանձնել է Կարապետյանին:

Վերջինս կեղծ փաստաթուղթն օգտագործելով՝ 2012 թվականի հունվարի 26-ին այն ներկայացրել է ԱՄՆ դեսպանատուն:

Հակոբ Խրիմյանը կաշառք վերցրել ու ակնհայտ կեղծ ատեստատներ էր իրացրել իր աշխատասենյակում, այսինքն՝ դպրոցի տնօրենի աշխատանքային սենյակում, որտեղ կաշառք չվերցնելու և կեղծ փաստաթուղթ չլրացնելու, ապա չիրացնելու ժամանակաընթացքում, հավանաբար, աշակերտների և ուսուցիչների հետ խոսել էր օրինապահությունից ու բարոյականությունից:

Այս գործի անդրանիկ նիստը շատ կարճ տևեց: Դատավարությունը կշարունակվի 2013-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում