Մարտաֆիլմի հերոս, ռեժիսոր, պրոդյուսեր Գոռ Վարդանյանն այսօր ներկա էր «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության 6-րդ համագումարին:
Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների քաղաքական հարցերին և նշեց, որ առայժմ իրեն քաղաքականության մեջ չի տեսնում։ Վարդանյանն ասաց, որ որոշել է անդամակցել այդ հասարակական կազմակերպությանը, ուսումնասիրել է, և իրեն դուր է եկել այդ հասարակական կազմակերպությունը: Հրավեր ստացել է իր ընկերներից: Նա այսօր նույնիսկ շնորհակալագիր ստացավ:
«Առաջին լրատվական»-ը հարցրեց, թե ինքը մշտապես դժգոհել է երկրի սոցիալ-տնտեսական կյանքից, հիմա է՞լ է այդպես կարծում:
Հիշեցնենք, որ վերջինս բազմիցս կոչեր է հնչեցրել այն մասին, որ Հայաստանը ծանր սոցիալական վիճակից միայն Ռոբերտ Քոչարյանը կփրկի իր վերադարձով:
«Ինձ մի կապեք քաղաքականության հետ, սա հասարակական կազմակերպություն է: Եկեք դժգոհենք, եկեք աշխատենք, որ լավանա»: Հարցին, թե ո՞ւմ հետ պետք է աշխատել՝ ընդդիմությա՞ն, Վարդանյանը պատասխանեց․ «Նորից պտտվում ու քաղաքական հարց եք տալիս, ես կողմնակից եմ, որ ամեն մեկս մեր վրա աշխատենք ու փորձենք ուղղել»:
Ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։






































