Վերջին հետազոտությունը ղեկավարել է Լոնդոնի համալսարանի քոլեջին առընթեր վարակաբանության և առողջապահության ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Էնդրյու Սթեփթոն: Գիտնականները հատուկ հարցարաններ են գործածել, որպեսզի պարզեն մարդկանց բարեկեցության տեսակը՝ կապված կյանքի նպատակի ու իմաստի գիտակցման հետ: Այս մասին գրում է Medical News Today-ը:
Հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ այն տարեց մարդիկ, որոնց բարեկեցությունն ու կյանքի իմաստը, մոտիվացիան ու հավակնոտ նպատակներն ավելի բարձր մակարդակի վրա են եղել, դիտարկման ընթացքում 30 տոկոսով հազվադեպ են մահացել: Նրանք միջին հաշվով 2 տարով ավելի երկար են ապրել:








































