Ազգային ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցեց «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության 6-րդ համագումարին: Նա հրաժարվում էր պատասխանել լրագորղների հարցերին՝ խոստանալով վերջում պատասխանել:
Ի պատասխան Գագիկ Ծառուկյանի՝ իշխանափոխության կոչերին՝ Ալեքսանյանը թեքեց գլուխը, ուսերը թափ տվեց՝ այդպես էլ ոչինչ չասելով: Նրա կողքին նստած թիվ 89 դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը նրա փոխարեն պատասխանեց․ «Ինքը քաղաքականությամբ չի զբաղվում»:










































