Սուրբ Ծնունդի երեկոյան Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս 3-րդը աղոթել է պաղեստինյան Բեթղեհեմ քաղաքում հանուն համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման և Սուրբ հողի համար պայքարի դադարեցման:
Հունական ուղղափառ եկեղեցու առաջնորդը պատարագ է մատուցել այն մսուրի մոտ, որտեղ, ըստ ավանդության, ծնվել է Հիսուսը:
Պատրիարքը հունարեն և արաբերեն խոսել է ինչպես գլոբալ, այնպես էլ մերձավորարևելյան տարածաշրջանի փորձությունների մասին, որը արդեն երրորդ տարին է՝ «արաբական գարուն» է ապրում։
«Ուղղափառ եկեղեցին աղոթում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի լուծման, ահաբեկչության վերացման և դաժանության սանձահարման, ամբողջ աշխարհի և հատկապես սիրիացի փախստականների համար, որոնք պատերազմի պատճառով լքել են իրենց հայրենիքը: Մենք աղոթում ենք Մերձավոր Արևելքում բոլոր քաղաքական և կրոնական խնդիրների խաղաղ լուծման համար»,-ասել է Թեոֆիլոս 3-րդը:










































