Սոչից Երևան թռչող Boeing-737-500 չվերթի ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել է Սոչի: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով «Դոն-Ավիա» փոխադրող ավիաընկերությանը:
Երևանի ժամանակով ժամը 07.15-ին Սոչիից դուրս եկած ինքնաթիռի անձնակազմը թռիքչի ժամանակ նկատել է չնչին անսարքություն և հարկադիր վայրէջք կատարելու որոշում է կայացրել:
«Սոչիի օդանավակայանում ավիաընկերության մասնագետները վերացրել են անսարքությունը»,- նշել է «Դոն-Ավիա» ավիաընկերության մամլո քարտուղար Իննա Չուրլյաևան: Նրա խոսքերով՝ ինքնաթռիում գտնվող 81 ուղևորները, որոնց թվում՝ 12 երեխա, և անձնակազմի 5 անդամները, սպասում են թռիչքին:










































