WBA վարկածով կանանց թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է չեմպիոնական գոտին:
Գերմանիայում կայացել է 10 ռաունդներից բաղկացած մենամարտ ճապոնուհի Նաոկո Ֆուդզիոկայի հետ: Գերմանիան ներկայացնող հայ մարզուհին հաղթանակ տարավ` ամբողջ մենամարտի ընթացքում ունենալով ակնհայտ առավելություն:
Մենամարտից հետո Սյուզի Կենտիկյանը հայտարարել է, որ իր թիմի հետ միասին հաղթանակը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և անմեղ զոհերի հիշատակին:









































