Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ազնավուրին վերագրվող հարցազրույցում բերված խոսքերն ինձ չեն զարմացնում. «Ակոս»-ի խմբագիր

Թուրքական Posta թերթում տպագրված Շառլ Ազնավուրի հետ հարցազրույցը շատ հնարավոր է՝ խմբագրված լինի, այսինքն՝ Ազնավուրի խոսքը կարող է խմբագրել են: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Բայց մյուս կողմից՝ Շառլ Ազնավուրը միշտ էլ խոսել է հայ-թուրքական բարեկամության կարևորության մասին, ու այդ տեսանկյունից հարցազրույցում բերված խոսքերն ինձ այնքան էլ չզարմացրին: Գուցե որոշ ազգայնական հայերի համար դա անհավատալի երևույթ էր, բայց ոչ՝ ինձ համար, քանի որ ես ինքս էլ կարող էի այդ նույնն ասել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, որ Հայաստանի ԱԳՆ-ն և անձամբ Շառլ Ազնավուրը պնդում են, որ աշխարհահռչակ շանսոնյեն Posta-ին նման հարցազրույց չի տվել, և նրա խոսքը խեղաթյուրվել է, Էստուկյանն արձագանքեց. «Դե, եթե այդպես է ասում Ազնավուրը, ուրեմն դրա մեջ ճշմարտություն կա, բայց կան այդ հանդիպման լուսանկարները, այսինքն՝ հանդիպում եղել է: Շատ հավանական է, որ նրա խոսքը թերթում պարզապես խեղաթյուրվել է»:

Նա վստահություն հայտնեց, որ Ազնավուրը այդ հանդիպմանը ասել է նաև այլ բաներ, որոնց Posta թերթը չի անդրադարձել: «Թերթը անդրադարձել է Ազնավուրի խոսքի այն մասին, որն իրեն է ձեռնտու եղել, և դա արել է չափազանցված: Դա զարմանալի չէ թուրքական մամուլի պարագայում: Մենք այստեղ այնքան էլ մեծ վստահություն չենք տածում տեղի մամուլին»,- ընդգծեց հայ խմբագիրը:

Նա նկատեց, որ Posta-ն, ինչպես նաև մի քանի այլ թուրքական թերթեր, սկանդալային լուրերի հետևից են վազում և վստահություն չեն ներշնչում:

Ինչ վերաբերում է այդ հարցազրույցի արձագանքներին թուրքահայ համայնքում, Էստուկյանը նկատեց. «Սփյուռքի հասարակական միտքը հիմա շատ զբաղված է նրանով, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ինչ իրադարձություններ, ինչ զարգացումներ կարող են լինել Թուրքիայում, ավելի շատ սպասողական վիճակում են: Ու հնարավոր է՝ այս հարցազրույցով փորձ էր արվում տնտղել հայկական համայնքի տրամադրությունները»:

Նա նշեց, որ թեև այդ հարցազրույցի հերքում չի եղել, բայց շատ մեծ է հավանականությունը, որ այն սուտ լինի:

aznavour1

aznavour-prize2

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում