Էմինեմի ոճը միշտ տղամարդկային է համարվել, բայց սկանդալային ռեփերի նոր լուսանկարները կարող են զգալիորեն խարխլել ստեղծված կարծրատիպերը:
Երաժիշտը հայտնվել է Նյու Յորքում կայանալիք Innovator of the Year Awards արարողությանը: Էմինեմի լուսանկարները հաշված ժամերի ընթացքում տարածվել են ողջ համացանցում: Բլոգերները գրում են, որ երաժիշտը չափն անցել է դիմահարդարվելիս, ինչը հստակ երևում է լուսանկարներում:
«Երաժշտական արդյունաբերության գլխավոր հոմոֆոբն ավելի շատ երանգային քսուք է օգտագործում, քան Էլթոն Ջոնը 1980-ական թթ: Եթե դա ինչ-որ հաղորդման նկարահանում լիներ, ուրիշ բան է, բայց նման միջոցառման համար դիմահարդարվելը չափից ավելի է»,- գրել է նրա երկրպագուներից մեկը:














































