Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ռամիրեսը կարող է այլ ակումբ տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Goal-ի տեղեկությունների համաձայն` լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ կլինի ուսումնասիրել 27-ամյա բրազիլացու տրանսֆերային առաջարկները, եթե կարողանա նրան փոխարինող գտնել: Ռամիրեսի շուրջ ծավալվող իրադարձություններին հետևում են իսպանական ակումբները, մասնավորապես Մադրիդի «Ռեալ»-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռամիրեսն ապաքինվում էր վնասվածքից, ինչի պատճառով մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 3 հանդիպումներում:








































