«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ ընտրվեց Իրակլի Ալասանիան: Նրա օգտին են քվեարկել կուսակցության համագումարի 2038 պատվիրակներ, ովքեր շաբաթ օրը հավաքվել էին Թբիլիսիի Պետական ֆիլհարմոնիայի շենքում: Այս մասին գրում է Trend-ը:
Համագումարի մասնակիցներին ողջույնով դիմել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, հանրապետական Դավիդ Ուսուպաշվիլին: Նա հույս է հայտնել, որ կուսակցությունը կպայքարի հաջողությունների պահպանման համար, որոնք համատեղ ուժերով ձեռք են բերվել վերջին երկու տարիներին:












































