Կիրակի ամերիկյան անօդաչու սարքերը հարվածել են Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող հարավային Վազիրիստանի մի շարք օբյեկտների, որի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը: Ավիահարձակման ընթացքում ոչնչացվել է նաև ասպտամբների երեք ապաստան:
Պակիստանյան ԶԼՄ-երի տեղեկատվության համաձայն՝ այս գործողությանը մասնակցել է հինգ անօդաչու սարք, որոնք բաց են թողել 7-ից 10 հրթիռ:
Տեղի բնակիչների խոսքերով՝ ավիահարվածից հետո տներում հրդեհ է բռնկվել, այդ պատճառով աճյունների մեծ մասն անճանաչելի են:
Զոհվածների և վիրավորների ինքնությունը դեռևս պարզված չէ:








































