Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի նախագահ Մահմուդ Աբասը կիրակի հրաման է արձակել, որով հրամայել է Պաղեստինի ազգային ադմինիստրացիան վերանվանել Պաղեստին պետություն,- հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:
Համաձայն Աբասի հրամանի՝ 2 ամսվա ընթացքում հին անվանումից նորին անցումը պետք է կատարվի բոլոր պաշտոնական կնիքներում, մեդալներում, փաստաղթղթերում, սերտիֆիկատներում, ուսումնական գրքերում, պայմանագրերում և աշխարհագրական քարտեզներում ու բոլոր այն արտադրատեսակներում, որոնք թողարկում է Պաղեստին պետությունը:
Պաղեստինի տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ տվյալ հրամանը կայացվել է՝ կապված ՄԱԿ-ի կողմից Պաղեստինին դիտորդ պետության կարգավիճակի շնորհման հետ, ինչը «կարևոր քայլ է հանդիսանում Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան պետության ստեղծման համար»:









































