Մեքսիկայի հյուսային Տորեոն քաղաքում երկու բարի վրա ավտոմատներով զինված մարդկանց հարձակման հետևանքով 9 մարդ է սպանվել,- հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քաղաքի ոստիկանությունը կարծում է, որ հարձակվողներն այն նարկոկարտելների անդամներն են, որոնք պայքարում են քաղաքի այդ թաղամասերն իրենց իշխանության տակ վերցնելու համար:
Երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ հանցավորության մակարդակի կրճատումն իր վարչության առաջնային խնդիրներից է:










































