ՀՀ-ն ու ԵՄ-ն իրականացնում են շրջանակավորման վարժություն ՀՀ-ԵՄ հարաբերությունների քարտեզագրման համար` այսօր ելույթ ունենալով «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2014» երիտասարդական խորհրդաժողովի ընթացքում` ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Դեսպանն ասաց, որ ստեղծեցին «Արևելյան գործընկերություն» ծրագիրը 2009թ., որպես ԵՄ անդամ երկրների և Արևելյան Եվրոպայի շահագրգիռ երկրների նախաձեռնություն՝ հանձնառու լինելով հավատարիմ մնալ միջազգային իրավունքի, համամարդկային արժեքների, ժողովրդավարության, օրենքի իշխանության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սկզբունքներին` այս ամենին զուգահեռ հավատարիմ մնալով շուկա, կայուն զարգացում և լավ կառավարում ձևավորելու հանձնառությանը:
«Անցյալ տարի Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում շահագրգիռ բոլոր կողմերը հաստատեցին ապագային միտված մի հռչակագիր, որը նախանշում է մի շարք նպատակներ, որոնք պետք իրականացվեն մյուս տարվա ընթացքում: 2014թ., իհարկե, կարևոր տարի դարձավ ծրագրի համար: Ակնհայտ է, որ այսօր աշխատում են սառը պատերազմից հետո ներդրված սկզբունքները: Կասկածի տակ է եվրոպական երկրների ինքնիշխանությունն ու անկախությունը, և պարզ, որ իր գործընկերներին քաղաքական և տնտեսական զարգացման ճանապարհին օգնելու ԵՄ ջանքերն ընկալվեցին որպես սպառնալիք այլ շահագրգիռ գործընկերների կողմից: Այնինչ ԱլԳ-ն երրորդ երկրների դեմ ուղղված քաղաքականություն չէ, ԱլԳ-ն համապարփակության, երկկողմանի հարաբերություններում տարբերակման մասին է: ԵՄ-ն հարգում է այն երկրների որոշումները, որոնք նպատակ չունեն ամբողջապես քաղաքական նույնացմանը և տնտեսական ինտեգրմանն Ասոցացման համաձայնագրին և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրին: Բայց մենք համոզված ենք, որ մեր բոլոր գործընկերները հանձնառու են իրենց հարաբերությունների խթանմանը կարողությունների ընդլայնման և անկախ ապագայի համար»,- նշեց Տրայան Հրիսթեան:
Վերջինս ասաց, որ վերահաստատել են իրենց ցանկությունը ԱՀ-ն ստորագրելով Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ հունիս ամսին: Նա նշեց, որ կշարունակեն աշխատել այս ուղղությամբ: «Առանցքայինն այս համաձայնագրերի դեպքում դրանց իրականացումն է: Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում Ասոցացման համաձայնագրերի ներդրումը կխթանի առևտուրը: Միևնույն ժամանակ մենք կկանգնենք մեր գործընկերների կողքին նաև անպատեհ ճնշումների դեպքում: Ադրբեջանի հետ շարունակվում են գործընկերության ռազմավարական մոդեռնիզացիայի բանակցությունները: Հայաստանի հետ մենք վերջերս սկսել ենք շրջանակավորման վարժություն Հայաստանի սպասելիքները Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ապագայի վերաբերյալ քարտեզագրելու համար՝ հաշվի առնելով Հայաստանի հանձնառությունը Եվրասիական տնտեսական միության անդամակցության հարցում, ինչպես նաև այն հայտարարությունները, որոնք ձեռք են բերվել Վիլնյուսում: Պետք է իմանանք նաև այն, թե ինչ է անհրաժեշտ մեզ երկկողմանի հարաբերություններում կարևոր առաջընթաց արձանագրելու համար Ռիգայի գագաթնաժողովում»,- ասաց դեսպանը:









































