Թեքեյան կենտրոնում այսօր անցկացվեց «Հայազն» կուսակցության երկրորդ համագումարը։ Համագումարին ելույթ ունեցավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք եկել ենք այստեղˋ ի նշան հարգանքի «Հայազն» կուսակցությանը: Մենք կարծում ենք, որ Հայաստանում օրախնդիր է քաղաքական նոր հարթակի, քաղաքական նոր օրակարգի, քաղաքական նոր ընդդիմության ձևավորումը, որի արդյունքում այն կվերածվի քաղաքական նոր իշխանության»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ այն համակարգը, որ գործում է այսօր Հայաստանում, սուպերլիդերների համակարգ է․ «Այդ համակարգում ոչ թե քննարկում, այլ կայացվում են որոշումներ և մյուսներն էլ ենթարկվում են այդ որոշումներին»:
Փաշինյանը հավելեց, որ կառուցողական չեն այն խոսակցությունները, որոնք հաստատում են անբեկանելի ճշմարտություններ․ «Հայաստանն այս օրին է հասել, որովհետև շատերն իրենց ասածը համարել են անբեկանելի ճշմարտություն»:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:









































