Վանաձորի բնակիչ 37-ամյա Արամ Սարգսյանը շուրջ մեկ տարի առաջ՝ 2013թ. հունվարի 8-ին, սպանել էր իր մտերիմ մանկության ընկերոջը, ինչպես նախաքննությամբ էր պարզվել՝ խանդի հողի վրա:Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Արամի կինը հենց նոր տարվա գիշերն նրան պատմել էր, թե տարիներ առաջ նրա ընկեր Մհերը իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել: Ու թեև կինն ասել էր, որ մերժել է ամուսնու ընկերոջ առաջարկը, բայց ամուսինը նախ ապտակել էր կնոջը, ապա սկսել ընկերոջից վրեժ լուծելու ծրագիր կազմել:
Հետագայում Արամն իր նախաքննական ցուցմունքում պատմել է, թե նախ որոշել է մի լավ ծեծել ընկերոջը կամ նվաստացնել նրան, բայց հետո վճռել է սպանել, քանի որ, իր խոսքով, նման սրբապղծություն անող մարդը չպետք է ապրի:
Եվ ահա հունվարի 8-ին գալով ընկերոջ մոտ՝ նրա մեքենայով միասին գործով գնացել են բանկ: Այստեղ էլ ճանապարհին, հենց ավտոմեքենայի մեջ էլ Արամը հանել էր դանակն ու հարվածել ընկերոջ կրծքավանդակի աջ կեսին, ապա ևս 9 անգամ՝ ձախ ազդրին:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում






































