«Եգիպտոսի հետ սահմանին պարիսպը Իսրայելի պատմության մեջ խոշորագույն կառույցներից է: Ես հանձնարարել եմ, որպեսզի այնտեղ աշխատող շինարարները զբաղվեն այլ սահմանների ամրացմամբ ևս, հատկապես Սիրիայի հետ սահմանի: Մենք մտադիր ենք Գոլանի բարձունքների երկայնքով ևս մեկ պարիսպ կառուցել՝ հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները: Մենք գիտենք, որ սահմանի մյուս կողմում սիրիական զորքը նահանջել է և նրա տեղը զբաղեցրել են համաշխարհային ջիհադի ուժերը»,- ասել է Իսրայելի վարչապետը կիրակնօրյա նիստի ժամանակ:
Չնայած այն բանին, որ Իսրայելը և Սիրիան ձևականորեն պատերազմի մեջ են գտնվում, վերջին տարիներին, սակայն, նրանց համատեղ սահմանը ամենահանգիստն էր: Իրավիճակը սրվել է Սիրիայում հակամարտության հետևանքվ,- գրում է Vz-ը:










































