Թուղթը, թվում է, սովորական նյութ է, սակայն որքան հնարավորություն ունի ստեղծագործելու համար: Դրանում ևս մեկ անգամ թույլ է տվել համոզվել ամերիկացի վարպետը, որն աշխատում է «կվիլինգ» տեխնիկայով (նախշեր ոլորված թղթից): Նրա նոր շարքը ներկայացնում է զարմանալի պաննո` մտահղացված գորգերի տեսքով` գրում է kulturologia.ru-ն:
Tapis Series. այսպես է կոչվում Լիզա Նիլսոնի նոր շարքը: «Ոլորված» ստեղծագործություններն ապշեցնում են իրենց հստակությամբ ու ներդաշնակությամբ:
Ինչպես նկարագրում է նկարչուհին, նկարի ստեղծման գործընթացը տևում է մի քանի ամիս: Նա սկսում է ոլորումը կենտրոնից, դանդաղ տանելով դեպի ծայրեր: Կարևորը չսխալվելն է ու ներդաշնակության պահպանումը:












































