Այսօր առավոտյան կայացել է Հայաստանի և Շվեյցարիայի նախագահների հանդիպումը, որին հետևել է նրանց մամլո ասուլիսը: Երեկոյան Միշելին Կալմի-Ռեյը կմասնակցի Երևանում Շվեյցարիայի դեսպանատան բացման արարողությանը:
Միշելին Կալմի-Ռեյը Հայաստան այցելել է նաև 2006 թ. հունիսին, երբ նա զբաղեցնում էր Շվեյցարիայի ԱԳ նախարարի պաշտոնը: Միշելին Կալմի-Ռեյը մեծ դերակատարություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, և պատահական չէ, որ երկկողմ արձանագրությունները 2009 թ. աշնանը ստորագրվեցին հենց Ցյուրիխում: