Հայտնի գրքային և կինոեռերգություն «Սոված խաղերը» 2016 թվականին կբեմադրվի թատրոնում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բեմադրությունը կցուցադրվի հատուկ դրա համար կառուցված թատրոնում, որը գտնվում է բրիտանական մայրաքաղաքի «Ուեմբլի» մարզադաշտի հարևանությամբ:
Դաժան ռեալիթի շոուի մասնակցի մասին ամերիկացի գրող Սյուզեն Քոլինզի վեպերի էկրանավորումն աշխարհում հավաքել է մոտ 1.5 մլրդ դոլար:










































