Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի կարծում, որ արժե քննարկել Գարեթ Բեյլի` ընթացիկ մրցաշրջանում ցուցադրված խաղը, տեղեկացնում է Goal.com-ը:
Ըստ մի շարք ֆուտբոլային վերլուծաբանների` Բեյլը չի կարողանում պաշտպանողական գործողություններ կատարել և իր տեղը պետք է զիջի Իսկոյին:
«Ես Բեյլին ոչինչ չունեմ ասելու: Նա գիտի, թե ինչ պետք է անի: Ես նրան պարզապես խնդրում եմ գոլեր հեղինակել: Բեյլը ոչ մի խնդիր չունի արագության հետ»,- հայտարարել է Անչելոտին:








































