Պարզվում է նիհարելու համար հարկավոր չէ տանջվել դիետաներ պահելով և ֆիզիկական վարժություններ կատարելով, այլ բավական է միայն հրաժարվել ալկոհոլից: Պարզվում է, որ 500գր ալկոհոլի մեջ այնքան կալորիա կա, որքան շոկոլադե երեք թխվածքի, իսկ մեկ բաժակ գինու կալորիաները վերացնելու համար հարկավոր է 52 րոպե քայլել:
Մասնագետները հավատացնում են, որ ալկոհոլի կալորիաները արհամարհելը տապալված դիետաների գլխավոր պատճառն է: Ընդ որում՝ ալկոհոլից հրաժարվելը օգնում է նիհարելուն, որն էլ իր հերթին նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Ծխելը թողնելուց հետո հենց ավելորդ քաշն է քաղցկեղով հիվանդանալու գլխավոր պատճառներից մեկը: Օրական մեկ բաժակ գարեջուրը բարձրացնում է լյարդի և աղիքների քաղցկեղի հավանականությունը:
Վերջին հաշվարկները ցույց են տվել, որ մարդիկ չգիտեն, թե ալկոհոլային խմիչքներն ինչքան կալորիաներ են պարունակում:









































