Հարավային Սուդանում ձերբակալել են երկու հեռուստալրագրողի, որոնք չեն կարողացել ապահովել նախագահի խոսքի հեռարձակումը, երբ Սալվի Կիիրան այցելել է երկրի՝ մեծությամբ երկրորդ Վաու քաղաք, հաղորդում է Reuters-ը։
Ըստ Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալների՝ ձերբակալվել են Հարավային Սուդանի Արևմտյան Բահր էլ-Գազել նահանգի պետական ալիքի գլխավոր տնօրեն Լուիս Պասկուալը և պետական հեռուստատեսության ղեկավար Աշաբ Համիսը։
Նախագահի կողմնակիցները ձերբակալությունը պատճառաբանում են, որ խափանվել է նախագահի կարևոր խոսքի հեռարձակումը։ Սակայն լրագրողների իրավապաշտպաններն այլ կարծքի են։ Ըստ նրանց՝ լրագրողները հետապնդվում են իշխանությունների կողմից։
Վերջերս Վաու քաղաքում տեղի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել տեղական իշխանությունների դեմ, որի արդյունքում սպանվել է տասը ցուցարար։ Լրագրողները սեփական հետաքննություն են անցկացնում դեպքերի կապակցությամբ, որի համար էլ, ըստ լրագրողների իրավունքների պաշտպանների, հետապնդվում են իշխանությունների կողմից։
Հարավային Սուդանի անկախությունից հետո արձանագրվել են լրագրողների հետապնդման այլ դեպքեր ևս. 2011-ին իշխանությունները փակել են մի լրագիր, որտեղ նախագահին քննադատող հոդված էր հայտնվել։







































