Հարվարդի համալսարանի ղեկավարությունը խոստովանել է, որ թաքնված տեսախցիկների օգնությամբ հետևել է դասախասություններին կատարած այցելություններին: Այդ մասին տեղյալ չեն եղել ո´չ ուսանողները, ո´չ դասախոսները, հայտնում է The New York Times-ը:
Բողոքներ ստանալով դասախոսներից առ այն, որ շատ ուսանողներ չեն հաճախում դասախոսություններին, ղեկավարությունը որոշել է հետևել ուսանողներին: Հսկողության տակ է հայտնվել մոտ 2000 ուսանող:
Որոշ ուսանողներ գաղտնի նկարահանումը համարել են վստահության չարաշահում, մինչդեռ մյուսները ուշադրություն չեն դարձրել՝ տեսախցիկների առկայությունը համարելով համատարած երևույթ:










































