44-ամյա բրիտանուհի Վենդի Կուպերը 9 տարի շարունակ ստացել է միայնակ մոր կենսաթոշակ՝ իր 3 երեխաներին դաստիարակելու համար:
Սակայն վերջերս կինը ամենայն հավանականությամբ կորցրել է աչալրջությունը և Facebook-ի իր էջում հրապարակել սեփական հարսանիքից լուսանկար: Պարզվել է նաև, որ այդ բոլոր տարիներին նա աշխատել է 5 աշխատավայրում, գրում է Mirror-ը:
Աշխատանքի և ամուսնու առկայությունը կնոջը կխանգարեին ստանալ երեխաների խնամքի թոշակը: 9 տարի շարունակ կինը պնդել է, որ է երեխաներին միայնակ է մեծացնում և աշխատում է միայն մեկ տեղում:
Իշխանությունները հաշվարկել են, որ 2004-2013 թթ. բրիտանուհին հարկատուներից հափշտակել է ավելի քան 57 հազար ֆունտ ստերլինգ:
Դատարանի որոշմամբ՝ Վենդի Կուպերը կալանավորվել է: Նրա պատիժը պետք է որոշի դատարանը:











































