Իրաքյան տնտեսության կորուստները Քիրքուքի նավթահանքը Թուրքիայի Ջեյհան նավահանգստի նավթային տերմինալների հետ կապող ռազմավարական խողովակաշարով նավթի մղման դադարեցումից կազմում է ամսական ավելի քան 1 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է Իրաքի նավթարդյունահանման հարցերով նախարարության ներկայացուցիչ Ասիմ Ջիհադը:
Նախարարության տվյալներով՝ նավթի արտահանումը Քիրքուքի հանքից դադարեցվել է ապիրլին: 2003 թվականին Իրաքում պատերազմի սկսվելուց ի վեր այդ նավթատարը բազմիցս դադարեցրել է նավթի մատարարակումը ահաբեկիչների գործողությունների պատճառով: Տեղի իշխանությունները խոստովանել են, որ նավթատարն արդեն վաղուց դուրս է եկել շարքից և վերանորոգման կարիք ունի:
Երկիրը օրական կորցնում է 300-400 հազար բարելի արտահանման եկամուտ: Այս մասին հայտնում է իրաքյան AIN գործակալությունը:
Իրաքի տնտեսությունը նաև վիթխարի վնասներ է կրում հյուսիսային և կենտրոնական շրջաններում ԴԱԻՇ-ի զինյալների կողմից իրաքյան հանքերի զավթման պատճառով:
ԴԱԻՇ-ի տիրապետության տակ է գտնվում առնվազն 7 հանքավայր, որոնք օրական առնվազն 80 հազար բարել նավթ են արդյունահանում:




































