PepsiCo-ի նախագահ Զեյն Աբդալլան իր պաշտոնը կլքի դեկտեմբերի 31-ին, գրում է The Wall Street Journal-ը: Թերթը նշում է, որ 56-ամյա Աբդալլան համարվում էր ընկերության տնօրենների խորհրդի նախագահը և գլխավոր տնօրեն Ինդրա Նույիի գլխավոր պոտենցիալ հետնորդներից մեկը: PepsiCo-ի նախագահի հեռանալը թերթը հանկարծակի է համարում:
Վերջերս ընկերությունը կորցնում է արդեն երկրորդ թոփ-մենեջերին. այս տարվա ամռանը PepsiCo-ն լքել է Բրայան Քորնելը, որը ևս Նույիի պոտենցիալ փոխանորդներից էր համարվում:
Նույին դեռ չի հայտարարել պաշտոնից հեռանալու իր ծրագրի մասին, իսկ նրա պաշտոնի հնարավոր թեկնածուներից Ջոն Քոմփթոնն ընկերությունից հեռացել է 2012 թ., ավելացնում է թերթը:
Մեկնաբանելով Աբդալլայի հեռանալը՝ PepsiCo-ն նշել է, որ նախագահն ընկերության մեջ «սիրտ ու հոգի» է ներդրել մոտ 20 տարի: Անձամբ Աբդալլան առայժմ հայտարարություն չի արել:










































