Նյու Յորքի դատարանը հինգշաբթի կանադացի վարորդ Ադամ Տենգին մեղավոր է ճանաչել, որ նա, անցած տարվա օգոստոսին Մանհեթենի շուրջ երթևեկելով ավելի քան 100 կմ/ժամ արագությամբ, սպառնալիքի տակ է դրել այլ մարդկանց կյանքը: Այժմ, համաձայն ամերիկյան օրենքների, նրան մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
«Քաղաքային ճանապարհները ավտովազքուղի չեն: Տենգը անհարգալից վերաբերմունք է դրսևորել մեր օրենքների հանդեպ, և նրա արարքը, որով նա բազմիցս պարծեցել է համացանցում, վտանգի տակ է դրել այլ մարդկանց կյանքը»,-հայտարարել է դատախազ Սայրուս Վենսը:
Դեպքը գրացվել է 2013-ի օգոստոսին, երբ Տենգը BMW Z4-ով գիշերը 42.6 կմ տարածությունն անցել է 24 րոպեում՝ միջինը 106 կմ/ժամ արագությամբ: Դա նկարահանվել է Տենգի մեքենայի դիմապակուն տեղադրված տեսախցիկով, այնուհետև տեսանյութը հայտնվել է համացանցում: Վճիռը կկայացվի դեկտեմբերի 8-ին:
Առավելագույն թույլատրելի արագությունը մայրուղում, որով ընթացել է Տենգը, 64 կմ/ժամ է:










































