Friday, 12 06 2026
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը

Երևանի կենտրոնում մեկնարկեց «Կամար» բիզնես-կենտրոնի շինարարությունը

Ս.թ. նոյեմբերի 6-ին հիմնաքարի տեղադրման հանդիսավոր արարողությամբ «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն Հայաստանում մեկնարկեց «Կամար» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման նախագիծը: Շինարարության միջազգային նորարարական չափանիշներով նախագծված համալիրը Հայաստանում առաջին «կանաչ» բիզնես-կենտրոնի նախագիծն է, որը շինարարության ավարտից հետո կհավաստագրվի BREEAM-ի (BRE Environmental Assessment Method)՝ այսօր աշխարհում «կանաչ» շինությունների էկոլոգիական գնահատման և դասակարգման առաջատար համակարգերից մեկի կողմից: Նման եզակի «Ա» դասի բիզնես-կենտրոնի կառույցն ապահովելու է էներգախնայողության և էկոլոգիական շինարարության բոլոր չափանիշները, որոնք ընդունված են միջազգային պրակտիկայում, և էապես նպաստելու է Հայաստանում բիզնես- կենտրոնների շինարարության ստանդարտների զարգացմանը:

Շենքի սեփականատերը՝ «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն, կարևորելով այդ տարածքի կառույցների ճարտարապետական նշանակությունր և այն պահպանելու ու գալիք սերունդներին ժառանգելու առաքելությունր, մեծ պատասխանատվությամբ ու հոգածությամբ նախաձեռնել է այդ կառույցների վերակառուցման աշխատանքներր՝ մինչ շինարարության սկիզբը տարիներ շարունակ տարբեր ձևաչափերով քննարկելով այս նախագծի կազմակերպման հնարավոր լավագույն տարբերակները շահառուների հետ:

«Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ տնօրեն Արտաշես Կազախեցյանն ասաց. «Համալիրի կառուցման նախագիծը նախաձեռնել ենք դեռևս 5 տարի առաջ: Մենք ուսումնասիրել ենք տվյալ տարածքի պատմական նշանակություն ունեցող կառույցների ողջ պատմությունն ամենայն մանրամասնությամբ, կառույցների փաստացի վիճակր և պահպանման լավագույն հնարավորությունները: Այդ նպատակով կազմակերպել ենք ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթ՝ ներգրավելով տարբեր երկրների լավագույն մասնագետներին, հրավիրել ենք բազմաթիվ լսումներ՝ փորձագետների և շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Մեր սկզբունքն է՝ լինել առավելագույնս թափանցիկ և պահպանելով հինը՝ կերտել նորը: Առաջնորդվելով նման կարգախոսով՝ մշակել ենք յուրաքանչյուր քարի պահպանման, ընդհանուր տարածքի ճարտարապետական ոգուն համահունչ համալիրի կառուցման նախագիծ, որը նաև կհամապատասխանի «կանաչ» կառույցի շինարարական աշխատանքների ամենաժամանակակից ու բարձրակարգ չափանիշներին»:

Համալիրի ընդհանուր արժեքը շուրջ 37 մլն ԱՄՆ դոլար է: Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (International Finance Corporation, IFC) տրամադրել է 9 մլն ԱՄՆ դոլարի վարկ, ինչպես նաև ներգրավվել է ևս 9 մլն ԱՄՆ դոլարի վարկ DEG (Deutsche Investitions und Entwicklungsgesellschaft mbH) միջազգային կառույցից: Նախագծի ֆինանսավորման մնացած գումարն ապահովելու է «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն՝ իր միջոցների հաշվին:

IFC ներդրումային ծրագրերի ավագ համակարգող Արման Բարխուդարյանը նշեց. «Ժամանակակից բիզնես-կենտրոնների աճը խթանում է տնտեսական զործունեությունը, ինչպես նաև բարձրացնում տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկատերերի աշխատանքի արդյունավետությունը: Հայաստանում բիզնեսի գործունեության ենթակառուցվածքային
հզորացումը և «կանաչ» տեխնոլոգիաների զարգացումը ապագայում կնպաստեն և օրինակ կծառայեն Հայաստանում էներգախնայող շինարարական ծրագրերի երկարաժամկետ զարգացմանը»:

«DEG-ն հպարտ է, որ մասնակցում է այս նորարարական նախագծին: Այն օրինակելի նախագիծ է, քանի որ հաշվի է առնում Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման նշանակությունր և միաժամանակ էներգախնայողության տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ հիմք է դնում տարածաշրջանում շինարարական նոր ստանդարտների ներդրմանը: Այն նաև ստեղծում է նոր աշխատատեղեր և բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ»,- ասաց DEG Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների տնօրեն դոկտոր Փիթեր Թիմմեն:

«Կամար» բիզնես-կենտրոնի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2016թ. նոյեմբեր ամիսը: Համալիրում գործունեություն են ծավալելու հիմնականում ֆինանսական, խորհրդատվական ընկերություններ և միջազգային կառույցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում