Իրանի իշխանությունները մշակել են օրինագիծ, համաձայն որի՝ երկրի բնակիչներին արգելվում է շներ ու կապիկներ պահել, զբոսանքի տանել և վաճառել: Փաստաթղթում նշվում է, որ կանոնները չպահպանելու համար սպառնում է խիստ պատիժ՝ մտրակի 74 հարված կամ խոշոր դրամական տուգանք: Այս մասին ասվում է Իրանի դիմակայության ազգային խորհրդի կայքում հայտնված հաղորդագրությունում:
Նշվում է, որ կենդանիները վնաս են հասցնում մարդկանց հանգստին ու առողջությանը, մասնավորապես՝ կանանց ու երեխաների: Տուգանքը կարող է կազմել 300-3000 դոլար: Օրինախախտների կենդանիները կառգրավվեն, կուղարկվեն կենդանաբանական այգի կամ բաց կթողնվեն անտառում:
Օրենքի ընդունման դեպքում երկրի առողջապահության նախարարությունը կհրապարակի կենդանիների ցուցակ, որոնք վնաս են հասնում մարդու առողջութանը:
Իրանի իշխանությունները հավանություն չեն տալիս շներ պահելու տեղի բնակչության ցանկությանը, քանի որ դա համարում են արևմտյան մշակույթի թրենդ:











































